Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, ենթասպա Գագիկ Մելքոնյանի ծննդյան օրն է. նա կդառնար 34 տարեկան:
Գագիկ Մելքոնյանը ծնվել է 1985 թ.-ին, Զոլաքար գյուղում: Ականատեսների վկայությամբ Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել հակառակորդի նենգ հարվածները՝ միայնակ կանգնելով նրա դիմաց:
2016 թ.-ի ապրիլի 4-ին, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով, մերձամարտի է բռնվել, ցուցաբերել անօրինակ խիզախություն ու արիություն, կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորք՝ մեծաթիվ կորուստներ հասցնելով նրան: Գագիկը զոհվել է Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։