Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի 2020 թ. առաջնություն

Հրապարակող՝

photo

Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված առաջնությունը կանցկացվի հունվարի 22-23-ին Երևանում, Տ.Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային կանոնների: Հունվարի 22-ին տեղի կունենան 1-5-րդ տուրերը, իսկ 23-ին՝ 6-9-րդ:

Մասնակցության իրավունք ունեն`

գ տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները,

գ 231 և ավելի վարկանիշով շախմատիստները,

գ Հայաստանի արագ շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարից 15 շախմատիստ:

գ Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի մրցաշարերի մասնակիցները:

Մրցանակային հիմնադրամը` 1 200 000 դրամ:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի մրցանակային հիմնադրամի եկամտային հարկի պահումները կկազմի 23%:

Խնդրում ենք ցուցակագրել նախապես:

Գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Ամենաթարմ