Մայիսի 30-ին, ժամը 05:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ Երեմ Կարապետյան փողոցի թիվ 21/2 հասցեի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Վ.Շ., ծնված 1981 թ.) և «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Ա.Կ., ծնված 1987 թ.) ավտոմեքենաները: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ.Շ.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։