Facebook-ի մի շարք բաժնետերերի չի հաջողվել Մարկ Ցուկերբերգին հանել ԱՄՆ-ի այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Առաջարկը մայիսի 30-ին բավարար քանակությամբ ձայներ չհավաքեց Facebook-ի բաժնետերերի տարեկան ժողովում, որի լսահեռարձակումը կատարվել Է ընկերության կայքում:
Ցուկերբերգին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հանելու առաջարկության հեղինակը NorthStar Asset Management ընկերության գլխավոր տնօրեն Ջուլի Գուդրիջն Է: Նա ներկայացրել է մի շարք սկանդալային մերկացումները, որոնք Facebook-ին և դրա ղեկավարությանը դրեցին վատ կացության մեջ: Հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությունը: