Ժնևում ՄԱԿ կենտրոնատեղիում ներկայացվել են լիբանանցի հայ նկարիչ և քանդակագործ Ժան Բողոսյանի աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է Forbes-ը։
«Կանգնեցրու կրակը» (‘Cessez Le Feu’) ցուցահանդեսը ցնցում է ինչպես պատկերման բարդությամբ, այնպես էլ առհասարակ իր գոյությամբ, չէ՞ որ Բողոսյանը իր ուրույն կտավները ստեղծում է հատուկ գործիքի՝ զոդիչի օգնությամբ։
Աղբյուրի համաձայն՝ Բողոսյանին ոգեշնչել են ՄԱԿ 17 նպատակները մեր աշխարհի վերափոխման համար՝ տնտեսական աճի խթանում, մի շարք հարցերի լուծում կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ապահովման ոլորտներում, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքար և շրջակա միջավայրի պաշտպանության հարցեր։
«Նրա աշխատանքները շատ ավելին են, քան պարզապես նկարներ լինելը, չէ՞ որ նկարիչը միավորում է ստեղծագործությունը ՄԱԿ մշակութային, սոցիալական և մարդասիրական առաքելության հետ։ Ժան Բողոսյանը ցանկանում է, որպեսզի նրա աշխատանքները նպաստեն մեր խղճի և արվեստի հետ անհատական փոխգործակցության ձևավորմանը», – news.am-ի փոխանցմամբ՝ ամփոփել է աղբյուրը։