Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն մայիսի 31-ին խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց, որ Քննիչ հանձնաժողովի կազմը, դրա թիվը սահմանող նախագիծը կքննարկվի հունիսի 18-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում: