fbpx
Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների համար

2025 թվականին լրանում է ականավոր հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է պետական հոբելյանական հանձնաժողովի ստեղծում։

Այս կարևոր միջոցառումները առավել լիարժեք և բազմակողմանի կազմակերպելու համար նախարարությունը հայտարարում է առաջարկների հավաքման մասին։

Մշակութային և հանրային գործիչները, կազմակերպությունները, ինչպես նաև անհատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները Ավետիք Իսահակյանի հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։ Առաջարկները պետք է ուղղված լինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին հասցեագրված գրությամբ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հունվարի 30-ը։ Ստացված առաջարկները քննարկվելու են հոբելյանական միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից՝ ծրագրերի վերջնական հաստատման նպատակով։

Հոբելյանական միջոցառումները կլինեն բացառիկ հնարավորություն՝ նոր լույսով արժևորելու Ավետիք Իսահակյանի գրական և մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով նրա դերը հայկական մշակույթում և համաշխարհային գրականության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ