fbpx
Աշխարհ

Սուդանում ցույց ցրելու պատճառով զոհերի թիվը հասել է 35-ի

Սուդանի մայրաքաղաք Խարթումում վրանային ճամբարի ցրման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35-ը։ Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում են տեղի բժիշկները։

Նշվում է, որ զոհերի հստակ թիվ հայտնի չէ, քանի որ զինվորականները շատերի դիերը նետել են Նեղոս գետը, շրջապատել են հիվանդանոցները։

Նշենք, որ Սուդանի բանակը երկուշաբթի վաղ առավոտյան անցել էր Խարտումի կենտրոնում գտնվող ՊՆ համալիրի հարակից հրապարակի վրանային ճամբարի ցրման։ Նշվում է, որ ակտիվորեն հրազեն է կիրառվել։ Անվտանգության ուժերը շրջափակել են Խարթումի բոլոր կենտրոնական փողոցները։ Սուդանի ընդդիմությունը մեղադրել է անցումային զինվորական խորհրդին խաղաղ ակցիան ցրելու մեջ և ողջ երկրով մեկ զանգվածային ցույցերի և իշխանությունից զինվորական խորհրդի անհապաղ հեռացման կոչ արել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ