Լիոնել Մեսսին պատմել է իր որդիների ֆուտբոլային նախասիրությունների մասին։
«Տիագոն ոչ մի խաղ բաց չի թողնում։ Մատեոն էլ է շատ ֆուտբոլ սիրում և մշտապես տարբեր խաղաշապիկներ է հագնում։ Վերջերս տանը ֆուտբոլ խաղալիս նա ասաց ինձ․ «Ես «Լիվերպուլի» կողմից եմ, որը հաղթել է քեզ»։ «Վալենսիայի» հետ էլ էր նույն պատմությունը․ ««Վալենսիան» հաղթել է քեզ, ես «Վալենսիան» եմ»։
Երբ միասին ֆուտբոլ ենք դիտում, Մատեոն ուրախանում է, երբ «Ռեալն» է գոլ խփում։ Նա «Ռեալի» երկրպագու է»,- Մեսսիի խոսքը մեջբերել է TyC Sports-ը։