fbpx
Տնտեսություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները, կարևորել է Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը, որը գործելու է հանրային և մասնավոր գործընկերության սկզբունքով (PPP)։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սիլիկոնյան հովտում իր ունեցած հանդիպումների ընթացքում այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների շրջանակում։

ՀԲ ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ինժեներական գիտության բարձր մակարդակը և այս ներուժը լավագույնս օգտագործելու՝ նորաստեղծ նախարարության նպատակները:

Կարևորվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ինժեներական քաղաքի», կիբերանվտանգության և նորարարության աջակցման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քննարկվել են ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված, թվային տնտեսության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ