Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և պարենի նախարար Մայքլ Գոուվը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում թմրանյութ է օգտագործել: Այդ մասին նա ասել է Daily Mail-ին տված հարցազրույցում:
«Ես մի քանի անգամ, տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործել եմ թմրանյութ, բայց դա շատ վաղուց էր` 20 տարի առաջ: Այն ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Ես սխալ էի գործում: Հիմա հետադարձ հայացք եմ գցում և հասկանում եմ, որ պետք չէր դա անել», – ասել է Գոուվը:
Հրատարակչությունը ճշտել է, որ Գոուվը կոկաին է օգտագործել: Այդ մասին գրվել է Գոուվի մասին պատմող «Մարդը, որը շտապում է» գրքում: