Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել կամ կրճատել 691 դատապարտյալի բանտարկության ժամկետները: Այս մասին հայտնում է Համենեիի կայքը։
Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին առաջարկել է Համենեին ներման կամ պատիժների մեղմման վերաբերյալ։ Այս առաջարկին երկրի ղեկավարը համաձայնություն է տվել՝ Իդ ալ Ֆիթր (Ուրազա բայրամ) մուսուլմանական տոնի կապակցությամբ։
Նշենք, որ Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածը գերագույն առաջնորդին իրավունք է տալիս ներում շնորհելու կամ մեղմելու դատապարտյալների պատժաչափերը դատական իշխանության ղեկավարի խորհրդով։