fbpx
Իրավական

Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հունիսի 9-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդիի քաղաքապետարանի շենքում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակի ապակիները կոտրված են։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, նռնակ են գցել սենյակ, որը պայթել է և վնասել տարածքը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ և կասկածանքով բաժին բերման են ենթարկել Վեդիում ապրող 56-ամյա մի տղամարդու։

Նախնական տվյալներով՝ Վեդիի քաղաքապետարանը բնակության վայր չունեցող կասկածյալին սենյակ է հատկացրել։ Նա բացասական վարքագիծ է դրսևորել, հաճախակի ալկոհոլ է օգտագործել՝ խաթարելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Տղամարդը, այս որոշումից սրտնեղված, նռնակը նետել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ