Հունիսի 9-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Գրիբոյեդով գյուղի 26-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա հունիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոմիտասի անվան հրապարակին կից խաղահրապարակում մի կնոջից, որոշակի վարձավճարի դիմաց, ժամանակավոր վարելու պատրվակով վերցրել է մանկական ավտոմեքենա՝ 75.000 դրամ արժողությամբ, և նստելով պատահական տաքսի, հեռացել է՝ հափշտակելով այն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: