«Հեյդիսթաուն» երաժշտական բեմադրությունը ճանաչվել է լավագույն մյուզիքլը Բրոդվեյի ավարտված թատերաշրջանում: Այս մասին հայտարարվել է հունիսի 9-ին Նյու Յորքում Tony թատերական մրցանակաբաշխության 73-րդ արարողության ընթացքում: Միջոցառման հեռարձակումը իրականացել է CBS հեռուստաընկերությունը:
«Հեյդիսթաունը» բեմադրվել է ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր Էնեիս Միթչելի համանուն կոնցեպտուալ ֆոլկլորային ալբոմի երաժշտության հիման վրա: Այս մյուզիքլում Օրփեոսի և Էվրիդիկեի մասին անտիկ առասպելի հերոսները փոխադրվել են ապագա, որտեղ Օրփեոսին սպասում է փառքի փորձությունը, իսկ Էվրիդիկեին՝ սպասման և անհայտության տանջանքները:
«Հեյդիսթաունն» այս տարի ռեկորդակիր է անվանակարգերի թվով: Մյուզիքլը Tony մրցանակի է առաջադրվել 14 կատեգորիայում՝ հաղթելով ութում: Ամերիկուհի Ռեյչել Չևքինը նվաճել է պարգև «Հեյդիսթաունի» բեմադրության համար:
Թխամորթ դերասան, խորեոգրաֆ և երգիչ Անդրե դե Շիլդսը նշվել է Հերմես աստծու կերպարի մարմնավորման համար: Դա առաջին Tony-ն է Բրոդվեյի բեմի 73-ամյա վետերանի գանձանակում: Ուշագրավ է, որ «Հեյդիսթաունը» չորս անվանակարգում Tony է նվաճել մինչև պարգևատրման արարողության պաշտոնական սկիզբը: Մյուզիքլը պարգևների է արժանացել դիզյանի (Ռեյչել Հաուք), վերդաշնակման (Մայքլ Չոռնի և Թոդ Սիքաֆուզ), լուսային ձևավորման (Բրեդլի Քինգ) և ձայնային ձևավորման (Նևին Սթայնբերգ և Ջեսիկա Փազ) համար:
Լավագույն վերածնված մյուզիքլ է ճանաչվել «Օկլահոմա» (Oklahoma!) ներկայացումը, ժանրի այդ դասականի պրեմիերան կայացել է 1943 թվականի մարտի 31-ին:
Tony մրցանակը շնորհվում է ամեն տարի ամերիկյան թատերական արվեստի զարգացման բնագավառում ձեռք բերված նվաճումների համար: Այն կոչվել է դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր և բարեգործ Անտուանետա Փերիի պատվին, որը կյանքից հեռացել է 1946 թվականին:
ԱՄՆ-ում Tony-ն կինոյում «Օսկարն» է, երաժշտության բնագավառմում Grammy-ի, հեռուստատեսային արվեստում Emmy-ի անալոգը: Պարգևի դափնեկիրներին հանձնվում է պատվանդանին ամրացված մեդալիոն, որի մի կողմում պատկերված են ոբերգության և կատակերգության անտիկ դիմակները, իսկ մյուս կողմին՝ Փերիի կիսադեմը: