Հունիսի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող քարաշեն ավտոտնակի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոտնակի (20 քմ) առաստաղից 6 քմ հատված փլուզվել, թափվել է մուտքի դարպասների մոտ. առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ:
Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ տեղաշարժել են թափված կառուցատարրերը և բացել դարպասի դուռը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։