fbpx
Սպորտ

Պայքարելն ավել ու ավելի է դժվարացնել․ Ռիկսենը բոլորին հրավիրում է իր վերջին երեկոյին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոլանդիայի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենը հիվանդանոցից տեսաուղերձ է հղել, որում բոլորին հրավիրում է իր վերջին երեկոյին։

«Ողջույն: Հունիսի 28-ին ես առանձնահատուկ երեկո եմ ունենալու:

Պայքարելն ավել ու ավելի է դժվարացնել, այդ իսկ պատճառով դա իմ վերջին երեկոն կլինի:

Եկեք և այն հիշարժան դարձրեք: Հուսով եմ` շուտով կտեսնվենք: Ֆերնանդո», – ասված է տեսաուղերձում:

https://www.youtube.com/watch?v=u6g0eYtG1ds

Ռիկսենի հետ երեկոյի մուտքավճարը կարժենա 70 ֆունտ։ Երեկոյից գոյացած գումարը կուղղվի Ռիկսենի և The Motor Neurone Disease Association-ի ֆոնդին, որոնք փորձում են բուժում գտնել ամիոթրոֆիկ կողային սկլերոզին։ Այդ հիվանդություն դեմ է 2013 թվականից պայքարում նաև 42-ամյա Ռիկսենը։

Նշենք, որ ֆուտբոլիստը հայտնի է նաև շոտլանդական «Ռեյնջերս» (2000-2006թթ) և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» (2006-2009թթ) ակումբներում իր ելույթներով։ «Զենիթի» կազմում նա 4 տիտղոս է նվաճել` դառնալով Ռուսաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ