fbpx
Տնտեսություն

Վաչե Տերտերյանն իտալացի գործարարների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն հունիսի 10-ին աշխատանքային հանդիպումների շարք է ունեցել Երևանում և Գյումրիում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած իտալական մի շարք կազմակերպությունների և գործարար շրջանակների հետ։

Փոխնախարարը պանելային քննարկումներ է ունեցել շինարարական և ինժեներական լուծումների մեջ մասնագիտացված ու եվրոպական սմարթ քաղաքների նախագծմամբ զբաղվող DBA Group ընկերության, կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ և կառավարմամբ զբաղվող իտալական ամենախոշոր A2A ընկերության, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացված AMUT կազմակերպության պատասխանատուների հետ։

Իտալացի գործարարների հետ զրույցում Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ հայակական կողմը հետաքրքրված է իտալական բիզնեսի ու կապիտալի ընդարձակ ներգրավվածությամբ և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ներդրումային միջավայր ու պայմաններ տարաբնույթ մրցակցային ծրագրերի և գաղափարների իրականացման համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում տեսնել իտալական նորարարական տեխնոլոգիաները», – ասել է փոխնախարարը և ընդգծել, որ Հայաստանը բաց է համարձակ բիզնես նախագծերի զարգացման համար

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ