fbpx
Գիտություն

Լուսնի հակառակ կողմի գաղտնիքը բացահայտված է

Հարավային բևեռ-Էյտկենխառնարանի մակերևույթի խորքում գիտնականները անոմալ գոտի են հայտնաբերել, որն առաջանում է ծանր մետաղի կուտակման հետևանքով, որն էլ ազգում է Լուսնի գրավիտացիոն դաշտի վրա։ Այս մասին գրում է Live Science-ը:

Առեղծվածային օբյեկտի հետազոտության համաձայն՝ տվյալ անոմալիան առաջացել է աստերոիդի մնացորդների հետևանքով: Դրա հետևանքով 4 մլրդ տարի առաջ Հարավային բևեռ-Էյտկեն խառնարան է առաջացել:

Բոլոր հետազոտողները միաձայն ասում են, որ խոսքն անհավանական խոշոր օբյեկտի մասին է։ Դրա զանգվածը կազմում է գրեթե 2,18 կվինտիլիոն կգ:

«Պատկերացրեք, որ վերցնում ենք մետաղի կույտ՝ 5 անգամ ավել հավայան կղզիներից, և թաղում հողի տակ: Հենց այդ չափի է այն, ինչ մենք հայտնաբերեցինք»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Պիտեր Ջեյմսը:

Ջեյմսն ու իր գործընկերները տվյալ բացահայտումն արել են՝ համեմատել Լուսնի տոպոգրաֆիկ քարտեզը NASA-ի հետազոտության տվյալների հետ:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականները հարվածի իմիտացիա են ստեղծել, որպեսզի ապացուցեն, որ այդ կուտակումները կարող են ծանր երկաթանիկելային աստերոիդի մնացորդ լինել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ