ԳԱԼԱ-ն ահազանգ է ստացել Գյումրու Կազաչի պոստ, Դոս 1, տուն 11 հասցեում բնակվող քաղաքացուց: Ռուզաննա Հարությունյանը փոխանցել է, որ տեղամասում, ուր ինքը ընտրություն է կատարել, ընտրողին տվել են ոչ թե 11 քվեաթերթիկ, այլ 10: Քվեախցում նկատել է, որ բացակայում է 4-րդ քվեաթերթիկը: Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո Ռուզաննա Հարությունյանին տվել են 4-րդ քվեաթերթիկը:
Քաղաքացին ասաց, որ ընտրել է 31/50 տեղամասում, ժամը 11:00