fbpx
Աշխարհ

Իսրայելի վարչապետի կինն ընդունել է պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու մեղադրանքը

CNN-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, ընդունել է իր մեղավորությունը պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու հետ կապված գործում։

Ըստ այդ մեղադրանքի՝ երկրի առաջին տիկինը պետական միջոցներով վարչապետի նստավայրում մոտ 50 000 դոլար ընդհանուր արժեքով սնունդ է պատվիրել, ինչպես նաև անձնական ճաշկերույթները սպասարկելու համար մատուցողներ է վարձել, որոնք գրանցվել են որպես հավելյալ աշխատուժ՝ թաքցնելու համար օրինազանցությունը:

Նշվում է, որ վարչապետի տիկնոջը սպառնացել է մինչև 8 տարվա ազատազրկում, բայց մեղքն ընդունելուց ու դատախազության հետ համաձայնության գալուց հետո նրա պատիժը կմեղմացվի։ Դրանից զատ՝ նա պետությանը 15 300 դոլարի չափով տուգանք կվճարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ