Չինաստանի Շանդուն նահանգում կամրջի մի ամբողջ հատված փլուզվել է. արդյունքում երթևեկող ավտոմեքենաները գետի մեջ են ընկել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղական ոստիկանությունից հայտնել են, որ 120-մետրանոց հատվածը փլուզվել է ուրբաթ առավոտյան:
Չինական Xinhua գործակալությունը հայտնում է, որ ոստիկաններին հաջողվել է փրկել 44-ամյա տղամարդու, սակայն 2 մարդ համարվում է անհայտ կորած:
Կամուրջն անցնում է ամբողջ Դոնգ Յանգ գետով:
Ներկայումս քննվում են փլուզման պատճառները: