Ստամբուլում «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրությունում բացվել է «23.5 Հրանտ Դինքի հիշողության» ցուցահանդեսը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»-ը, Հրանտ Դինքին նվիրված ցուցահանդեսի անվանման 23.5–ը վերցված է 1996 թվականին ապրիլի 23–ին «Ակոս»-ում Դինքի հեղինակած 23.5 վերնագրով հոդվածից։
Ցուցահանդեսում այցելուները աշխատակցի ուղեկցությամբ կշրջեն 145 քմ տարածքով ցուցահանդեսում եւ կծանոթանան Հրանտ Դինքի կյանքին, աշխատանքին եւ պայքարին։
Նշվում է, որ ցուցահանդեսում ներկայացված է 60 տեսանյութ, հարյուրավոր լուսանկարներ եւ մինչեւ 2007 թիվը «Ակոս»-ի արխիվը մուլտիմեդիա տարբերակով։