fbpx
Իրավական

Դատարանն անսպասելի հեռացավ` Քոչարյանի և մյուսների գործով որոշում կայացնելու

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պետական մեղադրողների և տուժողների իրավահաջորդների բողոքների քննությունը:

Նշենք, որ նրանք բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին:

Այսօր բողոքների դեմ փաստարկներ են ներկայացրել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին նոր միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին, պաշտպաններն ակնկալում էին լսել դատարանի դիրքորոշումը:

Դատարանը, սակայն, անսպասելի հեռացավ խորհրդակցական սենյակ` առանց պարզաբանման և դիրքորոշում հայտնելու: Որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ