Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի ընդունում, որ Եխ-ը չափից ավելի պասիվ է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների աճող լարվածության հարցում։ Այս մասին հայտնում է AP-ը։
Նրա խոսքով՝ «երբեմն ավելի լավ է չմիջամտել»։
«Ամենամեծ խնդիրները մեր պատմության մեջ առաջ են եկել չափազանց ակտիվ, այլ ոչ թե պասիվ քաղաքականությունից»։ Նա նշել է, որ ԵՄ ղեկավարներն «ուշադիր հետևում են իրավիճակին և խիստ մտահոգ են Պարսից ծոցի տարածաշրջանի իրադարձություններով»։
Ըստ նրա՝ ԵՄ ղեկավարների գագաթաժողովում հիմքեր չեն եղել այս հարցով կոնկրետ հայտարարությամբ հանդես գալու համար։