«Վրաստանի հանրապետական կուսակցությունը» տարածել է հայտարարություն, որտեղ Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի առջև արյունոտ գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը վերագրում է «Վրացական երազանքի» կառավարությանը և անձամբ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։ Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը:
«Անձամբ Բիձինա Իվանիշվիլին պետք է կրի իրավական պատասխանատվություն հունիսի 20-ի իրադարձությունների համար»,-ասվում է Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է.
«Բիձինա Իվանիշվիլին չկարողացավ մարսել, ներել և խաղաղ բողոքի ցույցը ցրելու եղանակով փորձեց պատժել քաղաքացիական հասարակությանը, որը պաշտպանում էր իր ազգային արժանապատվությունը և խանգարել էր ռուսական Դումայի կողմից կազմակերպված այսպես կոչված «Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովին» Վրաստանի օրենսդիր մարմնի շենքում: Բիձինա Իվանիշվիլիի հետ մեկտեղ պատասխանատվությունը պետք է կիսի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան և խորհրդարանի նախագահ Իրակլի Քոբախիձեն, որոնք պետք է անհապաղ հեռանան իրենց պաշտոններից:
Ակներև է պետության քայքայումը, որը գտնվում է սահմանադրական մեծամասնությունն ունեցող իշխանության ձեռքերում, ակներև է նաև ավտորիտար ռեժիմից ձևավորել դիկտատուրա»:
Քաղաքական և պետական ճգնաժամից դուրս գալու նպատակով Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է առաջիկայում փոխել ընտրական համակարգը և հեռացնել իշխանությունից «Վրաստանի երազանքին» բազմակուսակցական ընտրությունների հիման վրա:
Ըստ «Վրաստանի հանրապետական կուսակցության»՝ ընտրությունների միջոցով քաղաքական ճգնաժամից դուրս գալը քաղաքացիական հասարակության պահանջն է, որին պետք է ենթարկվեն առանց բացառության բոլոր ժողովրդավարական ուժերը: