Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ում գրառում է կատարել: Նրանք հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրել են ստուգումներ և պարզել են, որ որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։ «Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:
Իսկ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Գելիեգուզան» ՍՊԸ-ին պատկանող «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ջրառի կետում կատարել են ուսումնասիրություններ և արձանագրել, որ Ընկերությունը չի կատարում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ ջրառի կետում չի ապահովում ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը։ «Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ»,-գրել է տեսչական մարմինը:
https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2587379301513330