Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը։
Երեկ պայքարի էին դուրս եկել բռնցքամարտիկները։
Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը 1/16 եզրափակչում հաղթանակ տարավ Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Մրցավարները Ներսեսյանի հաղթանակով ավարտված առաջին ռաունդից հետո դադարեցրել են մենամարտը Դելիժայի վնասվածքի պատճառով։
Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 25-ին։
Ներսեսյանի մրցակիցը լինելու է մոլդովացի Անդրեյ Չիրյակովը։
Հայ բռնցքամարտիկներից այսօր պայքարի էին դուրս եկել նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։
Դարչինյանը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց, իսկ Մադոյանը պարտվեց 1/16 եզրափակչում։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։