fbpx
Քաղաքականություն

ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ում Մոլդովայի պատվավոր հյուպատոսի՝ հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը

Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին (նստավայրը՝ Երևան) հանձնեց հյուպատոսական արտոնագրի ստացման էկզեկվատուրան (հաստատումը):

Արարողությանը հետևած հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-մոլդովական առևտրատնտեսական հարաբերությունների և հումանիտար մշակութային կապերի ընդլայնման հեռանկարներին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ