Հունիսի 26-ին ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հայկական ֆուտբոլն այսօր գտնվում է շատ լավ ձեռքերում:
«Վերջին երկու խաղերն իսկական ուրախություն պարգևեցին հայ երկրպագուներին, մենք վստահում ենք մարզչի բռնած ուղուն, մենք ամեն ինչով աջակցելու ենք հավաքականին», – ասաց ՀՖՖ նախագահը:
Վանեցյանը նաև նշեց, որ իրենք չեն հրաժարվում Ազգային ստադիոնի կառուցման մտքից։ «Բանակցում ենք պետական կառույցների հետ, հուսանք՝ այն իրականություն կդառնա», – ասաց նա։
Վանեցյանն ասաց, որ ֆուտբոլը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ, և իրենք պատրաստ են դրան։