Հայտնի է դարձել, թե որքան գումար կվաստակի «Այաքս»-ի ավագ Մատեյս դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի՝ «Յուվենթուս» տրանսֆերից:
Գործակալին բաժին կհասնի տրանսֆերի 15%-ը, ինչը կազմում է 11 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է La Stampa-ն։
Ենթադրվում է, որ թուրինյան ակումբը հոլանդացի ֆուտբոլիստի հետ հնգամյա պայմանագիր կկնքի, ըստ որի՝ նա կստանա տարեկան 8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2016 թվականին, երբ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձից Ռայոլան 22 միլիոն եվրո մասնաբաժին էր ստացել: