fbpx
Աշխարհ

Սպիտակ տունը Իրանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տանը հայտարարել են, որ քանի դեռ Իրանի իշխանությունները չեն փոխել իրենց գործողությունների ուղղությունը, իրենք խոստանում են Թեհրանի վրա գործադրել առավելագույն ճնշում։

Սպիտակ տան մամուլի քարտուղարն իր հերթին հայտնել է, որ սխալ էր Իրանին ցանկացած ծավալով ուրանի հարստացում թույլ տալը միջուկային գործարքի շրջանակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ