fbpx
Մշակույթ

Տիկնիկային թատրոնը մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ փառատոնին

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 25-ից 29-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ թատերական փառատոնին` Տ. Դորստի «Я здесЪ» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում ներկայացման ցուցադրումը տեղի է ունեցել երկու անգամ Վ. Մայակովսկու անվան թատրոնի բեմում:

Ներկայացման ռեժիսոր՝ Տաթևիկ Մելքոնյան, դերասաններ՝ Արամ Կարախանյան և Միքայել Վաթինյան, սպասարկող անձնակազմ՝ Արամ Աղաջանյան, Հայկ Իսրաելյան, Գևորգ Սահակյան: Թատրոնի տնօրեն՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ