ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ից մեկնարկել են համայնքային ծառայողների, համայնքների ավագանիների և ղեկավարների, մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացների նպատակն է վերոնշյալ անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումը։
2019 թվականի համայնքային ծառայողների վերապատրաստումը իրականացվում է «Մաստեր սթայլ» ուսումնական կենտրոնի, իսկ ՏԻՄ-երի և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստումը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով հաստատված ծրագրերին համապատասխան։
Հուլիս ամսին վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանների թվով 120 համայնքային ծառայողներ, Տավուշի, Շիրակի, Գեղաքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզի համայնքներից թվով 350 համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ինչպես նաև տաս մարզպետարաններից թվով 25 աշխատակիցներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։