fbpx
Աշխարհ

Բարսելոնայում կողոպտել են Կատարի թագավորական ընտանիքի հյուրանոցային համարը

Բարսելոնայում կողոպտել են հյուրանոցային համարը, որտեղ հանգստանում էին Կատարի իշխող ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին: Կողոպտիչներին հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը, որում եղել են ժամացույցներ եւ 30 հազար եվրո արժողությամբ զարդեր: Նախնական տվյալներով՝ հանցագործները տեղյակ էին, թե համարում ովքեր են ապրում:

Այժմ Կատալոնիայի ոստիկանությունը քննություն է կատարում:

Նշենք, որ անցյալ տարի կողոպտիչների զոհն էր դարձել սաուդցի արքայադուստրը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ