fbpx
Արցախ

Արտգործնախարարը կմեկնի Արցախ՝ ներկայացնելու Վաշինգտոնի հանդիպման արդյունքները

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այցի նպատակներից մեկը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնելն է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Խոսնակն այսօր որոշ պարզաբանումներ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է բովանդակային բանակցությունների արտահայտությանը, որը, ըստ Նաղդալյանի, առաջին անգամ չէ, որ գործածվում է։ Խոսնակի պնդմամբ՝ այդ արտահայտությունը հիշատակվում է այն համատեքստում, որ անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ այդպիսի բանակցություններ սկսելու համար։

«Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը առաջնահերթություն է մեզ համար, քանի որ մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում իրադրության լարում կա», – ասաց Նաղդալյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ