Հունիսի 27-ին, ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել և վիրավորներ կան:
Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետևանքով էլ նա և կողքին գտնվող 48-ամյա մի տղամարդ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երկուսն էլ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հուլիսի 5-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա Հակոբ Անտոնյանը գիտակցության չգալով մահացել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։