Հայկական բնապահպանական ճակատը գրառում է կատարել Facebook-ում: ՀԲՃ-ն հայտնում է, որ Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում
«Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահպանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։
Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կարծես չեն պահպանվում։
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։
Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/armecofront/posts/4309717709068260?__xts__[0]=68.ARADi-Y7vQI1ikq2OPDt9uZq4o00D5TW35qCZ9DjJ2nIxc5I-x-5_kIzN-oRMhECriymuMZvui_AlJ0Ix8FvRA0p3HMRv7_bSujbOLLTsnhaF6xQoV9s2JiHlMppq_61aIfTy1ROrWM_wNXSUg-PY7kKra15Zgjr2o5Pq3rxp-1rD1WwCfyU1Pq88OMNsifpJ4aR9M1t4ySPCklM5fa4SC_GLqSMjX_IWxshSHPMGogMqhdDOBty-Hs7xdhB9rdWYkmIv_5tXgSfh20fkdX0PDtJ67LZS6VarDLCSbAqs7yA87whtzk-7g6XbDAy6Tei8TxAJwVjbDxPaxwCuWD30hjjAHvs9ZGx0_7zhw&__tn__=-R

