ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Le Parisien-ը։
«Նեյմարը կարող է լքել ՊՍԺ-ն, եթե բոլորին ձեռնտու առաջարկ ստացվի։ Բայց այս պահին մենք չգիտենք, թե արդյոք ինչ-որ մեկը ցանկանում է գնել Ֆուտբոլիստին: Մի բան պարզ է, նման գործերը մեկ օրում չեն արվում։
Հասկանալի է, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ, բայց ֆուտբոլում լինում է այնպես, որ այսօր մարդն ասում է մի բան, իսկ վաղը՝ մեկ այլ բան։ Դա զարմանալի է, բայց այդպես է։ Մենք շփվել ենք նրա շրջապատի հետ, իրավիճակը բոլորին պարզ է։ Այս պահին միակ հստակ բանն այն է, որ Նեյմարը մեզ հետ կապված է եռամյա պայմանագրով և քանի որ առաջարկներ չենք ստացել, քննարկելու բան չունենք:
ՊՍԺ-ին պետք են խաղացողներ, որոնք իսկապես ցանկանում են մնալ և ինչ-որ մեծ բան անել ակումբի համար։ Մեզ պետք չեն նրանք, ովքեր մնալով լավություն են անում:
Այո, Նեյմարի հարցով ոչ պաշտոնական շփումներ «Բարսելոնայի» հետ եղել են։ Նրանք ասացին, որ ցանկանում են գնել բրազիլացուն, բայց մենք պատասխանեցինք, որ չենք վաճառում։ Առաջարկը պետք է ընդունվի Բարտոմեուից: Առայժմ մենք չենք տեսնում, որ «Բարսելոնան» լուրջ է տրամադրված», – ասել է Լեոնարդոն։