Հուլիսի 11-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Scania B380 մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են էլեկտրական լարերը և սյունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։