Այսօր Ռուսաստանից Թուրքիա է ուղևորվել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի կից հանգույցների հերթական խմբաքանակը։ Այս լրակազմը անհրաժեշտ է համակարգի ամբողջականությունն ապահովելու համար, քանի որ դրանց մեջ են մտնում համակարգի ավտոնոմ աշխատանքի համար անհրաժեշտ հանգույցներ՝ ռադիոտեղերոշիչ կայաններ, հրամանատարական կառավարման կենտրոն, սպասարկման մեքենա և այլն։
Ամերիկյան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում, որպեսզի կանխեն այդ համակարգերը Թուրքիայի զինված ուժերի կազմում մարտական հերթապահության նշանակելը։ Ամերիկյան կողմից վստահեցնում են, որ ռուսական զինատեսակի՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգին միանալը կարող է խոցելի դարձնել այդ համակարգը։ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն այսօր երկրի նախագահին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։