Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի հայտնած տեղեկություններով՝ ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի ամառը՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ մադրիդցիները կստանան խաղացողի վերավաճառքից տոկոս։