fbpx
Հասարակություն

Կայացել է Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների հանդիպումը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության
պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ