«Իմ անձնական դիրքորոշումը արդեն ներկայացվել է իմ ներկայացրած առաջարկներով: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այնուամենայնիվ պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»,- 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև հավելել է, որ այդ հարցը կառավարության օպտիմալացման նախագծի հետ միասին դեռևս քննարկման փուլում է ու դեռ վերջնական տեսք չի ստացել: