ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: