fbpx
Ժամանց

ABBA-ի թողարկած ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը՝ գրանցելով աննախադեպ վաճառք

Շվեդական ABBA խմբի՝ վերջին 40 տարում ներկայացրած առաջին ալբոմը զբաղեցրել է առաջին տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում: Այս մասին հայտնել է Official Charts-ը, որը կազմում է երաժշտական վարկանշային աղյուսակները:

Voyage ալբոմի թողարկումից մեկ շաբաթ անց ձայնասկավառակը գնվել է 204 000 անգամ. ալբոմը դարձել է խմբի ներկայացրած ալբոմների շրջանում ամենաարարգ վաճառվողը ոչ միայն 2021 թվականի ընթացքում, այլև վերջին 8 տարում:

Վաճառված օրինակների 200 000-ի շեմն առաջին շաբաթում հաղթահարել են միայն Ադելի «25» ալբոմը 2015 թվականին և Էդ Շիրանի Divide ալբոմը 2017 թվականին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ