Հուլիսի 12-ին, ժամը 08։46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:10-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը՝ մասամբ և ավտոտեխսպասարկման կետի առաստաղի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 70 քմ):