fbpx
Աշխարհ

Աբխազիան ժամանակավոր փակել է Վրաստանի հետ սահմանը

Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու համար սահմանել է ժամանակավոր սահմանափակումներ: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:

Վրաստանի տարածքից օտարերկրացիների մուտքը սահմանափակվել է հունիսի 27-ից: Նաև արգելվել է Աբխազիայի բնակիչների մուտքը Վրաստան:

Պետական անվտանգության ծառայության տվյալներով` այդպիսի միջոցները ձեռնարկվել են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով, որոնք «առնչվում են նաև Աբխազիայի պետականությանը»:

«Աբխազիայի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը մշակել և իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ»,- հաղորդել է Պետական անվտանգության ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ