Երեկ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում հրազենային վնասվածք ստացած զինվոր։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Զինվորը, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են նրան տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։
Կայքի թղթակցի հետ զրույցում զինվորի մայրն ասել է. «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ: Երեկ զանգահարեցին մեզ ու ասացին՝ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։