Sotheby’s-ն աճուրդի կհանի հազվագյուտ 555 կարատանոց սև ադամանդը, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, Էնիգմա կոչվող թանկարժեք քարը համարվում է աշխարհում ամենամեծ ու խոշոր ադամանդներից:
Քարը վերջերս առաջին անգամ ներկայացվել է հանրությանը՝ ցուցադրության հանվելով Sotheby’s-ի Դուբայում գտնվող ցուցասրահում:
Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը, ինչն էլ ավելի է բարձրացրել դրա արժեքը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով, ընդ որում Sotheby’s-ը դրա համար ընդունում է նաև կրիպտոարժույթ: